Հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը. Արմեն Գրիգորյան

3.10.2022 - 11:47 դիտում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում տեղեկացրել է՝ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իր և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ն Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:

«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,- գրել է Գրիգորյանը:

ENG ⬇️

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ…

Опубликовано Արմեն Գրիգորյան / Armen Grigoryan Понедельник, 3 октября 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ