Հետախուզվողը Գյումրիում հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին

Աննա Կոստանյան 16.11.2023 - 16:56
16.11.2023 - 16:56 դիտում

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 15-ին Գյումրի քաղաքի Հ. Սարգսյան փողոցում հայտնաբերել և Արարատի բաժին են տեղափոխել 27-ամյա Ծովիկ Բ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ