Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ջեյհուն Բայրամովը և Մուհամեդ Իսհակ Դարը քննարկել են երկու երկրի հարաբերությունները և մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
Կողմերը քննարկել են Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի առաջիկա այցն Ադրբեջան։