Հենրիխ Մխիթարյանը հաղթանակից հետո հայկական դրոշով բարձրացել է տրիբունա

Աննա Կոստանյան 26.05.2022 - 13:33
26.05.2022 - 13:33 դիտում

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղից հետո հայկական դրոշով բարձրացել է տրիբունա: Դրա համար նա թույլտվություն է հարցրել մարզադաշտի  անվտանգության աշխատակցից: Տրիբունայում նրան դիմավորել են իր անմիջական երկրպագուները, այդ թվում մայրը և քույրը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Հռոմի «Ռոման», Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայից եզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթել է նիդեռլանդական «Ֆեյենոորդին» և առաջինը նվաճել այդ պատվավոր գավաթը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ