«Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է իսրայելական բազայի վրա հարձակման պատասխանատվությունը

1.06.2024 - 18:43 դիտում

«Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է Վերին Գալիլեայում իսրայելական զորքերի հրետանային բազայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման պատասխանատվությունը:

«Իսլամական դիմադրության ջոկատները կամիկաձե անօդաչուներ են կիրառել Յիֆթախ բնակավայրում՝ հրետանային մարտկոցների և զորանոցի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար։ Թշնամու շարքերում կան զոհեր և վիրավորներ»,- հայտնել է շարժումը:

Նշվում է, որ այդ գործողությունն իրականացվել է ի պատասխան Լիբանանի հարավում գտնվող Մաջդալ Սիլմ շրջանի վրա իսրայելական ավիահարվածի, որի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ