Հաքերային հարձակման մասին զգուշացում․ Սամվել Մարտիրոսյան

Աստղիկ Խաչատրյան 12.06.2023 - 21:43
12.06.2023 - 21:43 դիտում

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենակիցներ, սրա մասին արդեն 241 անգամ ասել եմ, բայց ստիպված եմ էլի գրել, քանի որ մենակ էսօր 7 էջի ադմին ա գրել, ու մի քանիսը արդեն հասցրել էին տվյալները հանձնել։

Եվս մեկ անգամ։ Ոչ մի սոցցանց ձեր հետ սենց բաց շփման մեջ չի լինելու երբեք։ Ոնց որ, պատկերացրեք, ոստիկանությունը հեռուստացույցով հայտարարի, որ դուք վաղը կալանավորվելու եք։ Չնայած, չէ, անտեսեք էս օրինակը։ Սա կարող ա լինել։

Ամեն դեպքում.

1. եթե նման բաց գրառման մեջ ձեր էջը թեգել են, ուրեմն դա հաքերներ են, ու չի կարելի ձեր տվյալները տալ, անցնել հղումով

2. բոլոր էջերի ադմինները պարտադիր պետք ա ունենան երկփուլայինը (2fa) ակտիվացրած

3. եթե չեք միացրել երկփուլայինը, առավել եւս չգիտեք դա ինչ է, ուրեմն չպետք ա էջի ադմին լինեք։

Շնորհակալություն ուշադրության համար։ Բոլորին մաղթում եմ արգասիք ամառ, բեղմնավոր աշուն եւ հարատեւ ռելիկտային ճառագայթում»,- գրել է նա։

🚫❌‼️Հաքերային հարձակման մասին զգուշացում

Հայրենակիցներ, սրա մասին արդեն 241 անգամ ասել եմ, բայց ստիպված եմ էլի գրել,…

Опубликовано Самвелом Мартиросяном Понедельник, 12 июня 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ