Հարություն Մերդինյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր

5.11.2022 - 22:17 դիտում

Հայաստանի մարմնամարզիկներն առաջին մեդալը նվաճեցին Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում:

38-ամյա Հարություն Մերդինյանը նժույգ թափերի մրցումների եզրափակիչ փուլում վաստակեց 14.733 միավոր և գրավեց 3-րդ տեղը: Նա արժանացավ բրոնզե մեդալի: Աշխարհի չեմպիոն հռչակվեց իռլանդացի Ռիս Մաք-Քլինագհեմը, որը վաստակեց 15.300 միավոր:

Այսօր մեդալների համար պայքար կմղեն նաև մեր մարմնամարզիկներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, որոնք հանդես կգան օղակների վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ