Հարգանքի տուրք՝ «Եռաբլուրում»

Աննա Կոստանյան 27.10.2020 - 13:51
27.10.2020 - 13:51 դիտում

ՀՀ Ազգային ժողովի այգում, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հիշատակի արարողություն է: ԱԺ այգում պատգամավորները ծաղիկներ են խոնարում հուշակոթողի մոտ՝ ոգեկոչելով հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի հարձակման հետևանքով խորհրդարանի շենքում սպանվեցին Հայաստանի իշխող քաղաքական ուժի ղեկավարները՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ