Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե կանցկացվի

Աննա Կոստանյան 31.03.2022 - 12:55
31.03.2022 - 12:55 դիտում

Հարավային Օսիան պատրաստվում է առաջիկայում իրավաբանական գործընթաց սկսել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար՝ հայտարարել է չճանաչված հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը։

Նրա խոսքով՝ օսերի պատմական, ռազմավարական նպատակը միավորվելն է մեկ պետության մեջ՝ Ռուսաստանի Դաշնության կազմում։

Ավելի ուշ Բիբիլովի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել երկրի ղեկավարի ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան ապրիլի 10-ին:

Միևնույն ժամանակ, Աբխազիայի ղեկավարությունը հայտնել է, որ Ռուսաստանին միանալու ծրագրեր չունի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ