Առնվազն 36 մարդ է զոհվել Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով, հայտնում է նահանգի շրջանային գրասենյակը։ Այրվել է Մաուի կղզում գտնվող հայտնի զբոսաշրջային Լահայնա քաղաքի մեծ մասը, գրում է Daily Mail-ը։
«Լահայնայում շարունակվում են հրդեհաշիջումները, հայտնաբերվել է 36 զոհ», – ասվում է հաղորդագրությունում:
Անտառային հրդեհները սկսվել են չոր եղանակի պատճառով, իրավիճակը վատանում է ուժեղ քամու պատճառով: Փրկարարական և որոնողական ծառայություններն աշխատում են շուրջօրյա։
Նախնական տվյալներով՝ կրակը վնասել են ավելի քան 270 շինություն, տարհանվել է շուրջ 2,1 հազար մարդ։