Հաստատվել է COVID-19-ի 1589 նոր դեպք

Աստղիկ Խաչատրյան 14.10.2021 - 11:14
14.10.2021 - 11:14 դիտում

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 276666 դեպք, որոնցից 251330-ը` առողջացած, 5675-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18430 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1.839.622 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 12522 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 754 առողջացած, 29 մահվան դեպք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ