Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը

5.05.2025 - 18:53 դիտում

Մայիսի 5-ին կայացած հերթական նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը միաձայն հաստատեց Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը։

Մրցութային հանձնաժողովն այն մարմինն է, որը որոշելու է, թե ով է համալրելու Հանրայինի հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղը՝ կարևորագույն դերակատարներից մեկը հանրային հեռարձակման անկախության, արժեհամակարգի և զարգացման գործում։

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ՝

•     Սամվել Սևադա (Գրիգորյան) – ճանաչված գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ

•     Րաֆֆի Մովսիսյան – կինոքննադատ, պրոդյուսեր և ռեժիսոր՝ հայտնի իր խորագիտությամբ և ճաշակով

•     Էլմիրա Արսենյան – «3-րդ ալիքի» տնօրեն, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ և պրոդյուսեր

•     Սեյրան Շահսուվարյան – վաստակավոր լրագրող, ռեժիսոր, նախկին քաղաքական և ռազմական գործիչ

•     Գրիգոր Խաչատրյան – դերասան և ռեժիսոր, բեմի և էկրանի փորձառու մասնագետ:

Նշենք, որ նախաձեռնված կարգովընդունված որոշումը ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից։ Հանձնաժողովը իր լիազորություններն իրականացնում է մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ