Հաստատվել է կորոնավիրուսի 303 նոր դեպք

6.08.2021 - 11:14 դիտում

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231625 դեպք, որոնցից 220825-ը` առողջացած, 4636-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5040 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 378 897 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6492 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք: Ունենք 208 առողջացած, 4 մահվան դեպք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ