Հաստատվել է կորոնավիրուսի 1574 նոր դեպք, առողջացել է 3034 քաղաքացի

13.02.2022 - 11:32 դիտում

Փետրվարի 13-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1574 նոր դեպք, կատարվել է 5189 թեստավորում, առողջացել է 3034 քաղաքացի, արձանագրվել է մահվան 10 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406379 դեպք, որոնցից 373306-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23333 մարդ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8167 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2824209 թեստավորում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ