Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք

Գոհար Ստեփանյան 17.04.2021 - 11:16
17.04.2021 - 11:16 դիտում
Ապրիլի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207973 դեպք, որոնցից 187256-ն` առողջացած, 3859-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 931583 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5290 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք: Ունենք 1056 առողջացած և 24 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 978 է:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ