Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք

Գոհար Ստեփանյան 26.03.2021 - 11:21
26.03.2021 - 11:21 դիտում
Մարտի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 170160-ն` առողջացած, 3434-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 828159 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5525 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք: Ունենք 433 առողջացած և 18 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 876 է:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ