Հաստատվել է Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

Աննա Կոստանյան 18.01.2022 - 13:11
18.01.2022 - 13:11 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին:

Որոշման համաձայն՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար՝ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ