Հասան Ռոհանին իրանցի ֆիզիկոսի մահվան համար մեղադրում է Իսրայելին

Գոհար Ստեփանյան 28.11.2020 - 10:42
28.11.2020 - 10:42 դիտում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջուկային ֆիզիկայի իրանցի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեհի սպանության համար մեղադրել է Իսրայելին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Իսլամական Հանրապետության ղեկավարի հավաստմամբ՝ այս հանցագործությունը չի կարող դանդաղեցնել երկրում ատոմային ոլորտի զարգացումը:

«Նահատակ Ֆախրիզադեհի սպանությունը ցույց է տալիս մեր թշնամիների հուսահատությունը ու նրանց ատելության խորությունը: Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր ձեռքբերումը»,- հայտնել է Հասան Ռոհանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ