Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, արձագանքելով հարցին՝ օրակարգո՞ւմ է Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը, պատասխանեց՝ այսօրվա նիստի օրակարգում նման հարց չկա։
Դիտարկմանը, թե Սարգսյանն արդեն իսկ խիստ նկատողություն է ստացել, և դրան պետք է հաջորդի նրան հեռացնելը, Ալեքսանյանը ասաց. «Հաջորդ նկատողության պարագայում, ամենայն հավանականությամբ, ենթադրաբար, էդպես էլ պիտի լինի։ Օրակարգում, որպես էդպիսին, նման հարց չկա»։
Ալեքսանյանը այլևս չմանրամասնեց՝ ուղղորդելով հարցը տալ վերահսկող հանձնաժողովին։
