ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում օգնեցին հաղթահարել ահաբեկչական բացահայտ սպառնալիքը. Լավրով

Աննա Կոստանյան 14.01.2022 - 13:18
14.01.2022 - 13:18 դիտում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուս դիվանագետների աշխատանքի արդյունքների վերաբերյալ մեծ ասուլիս է անցկացնում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Այս անգամ այն ​​անցկացվում է խառը ձևաչափով. նախարարի հետ կարող են կապ հաստատել և՛ առցանց, և՛ անձամբ՝ գրում է ТАСС-ը։

Չնայած ֆորմալ առումով միջոցառումը նվիրված է անցնող տարվա արդյունքներին, լրագրողներին հետաքրքրել են նաև այս տարվա սկզբին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն ու ՀԱՊԿ-ի խաղաղապահների մասնակցությունը:

Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ առաքելությունը նախագահ Տոկաևի խնդրանքով օգնել է Ղազախստանում հաղթահարել ահաբեկչական սպառնալիքը:

«Ղազախստանի նախագահի խնդրանքով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը օգնեցին հաղթահարել ահաբեկչական բացահայտ սպառնալիքը, որը հայտնվել էր Ղազախստանի տարածքում ոչ առանց արտաքին ազդեցության»,- ասել է արտգործնախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ