ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց օրակարգում չկա. Վասիլև

Աննա Կոստանյան 1.02.2024 - 12:13
1.02.2024 - 12:13 դիտում

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց օրակարգում չկա՝ РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը:

Նրա խոսքով՝ կազմակերպությունը կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ուղղությամբ, որին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները:

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հիշյալ նստաշրջանի ընթացքում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ Երևանում քննարկման փուլում են։ Այդ փաստաթղթերից մի քանիսի վերաբերյալ կա հայկական կողմի համաձայնությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու խնդիր չկա»,- նկատել է Վասիլևը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերջին միջոցառումներին Հայաստանի չմասնակցելուն՝ դիվանագետը կարծիք է հայտնել, որ դա արվել է որոշակի ճնշման տակ:

«Մենք տեսնում ենք արևմտյան երկրների փորձերը՝ օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից, որպեսզի է՛լ ավելի սրեն իրավիճակը ոչ միայն երկրում, այլև ամբողջ Կովկասյան տարածաշրջանում: ՀԱՊԿ շրջանակներում փորձում ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը սևեռել արևմտյան երկրների այս գիտակցված քաղաքականության վրա»,- նշել է Վասիլևը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ