ՀԱՊԿ-ը միջոցներ կձեռնարկի տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի սրման դեպքում

Աննա Կոստանյան 16.08.2021 - 15:46
16.08.2021 - 15:46 դիտում

ՀԱՊԿ-ը հետևում է Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը և իրավիճակի սրման ու Տաջիկստանի անվտանգությանը սպառնալիքի դեպքում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ կոլեկտիվ միջոցները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,  լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի պաշտպանության նախարարի ու Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։

Զասն ասել է, որ ներկայումս Տաջիկստանի ուժային կառույցները լիովին վերահսկում են իրադրությունը սահմանին և ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման անհրաժեշտություն չկա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ