Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրվել Եղիշե Սողոմոնյանը

9.12.2021 - 10:30 դիտում

Այսօր Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 92 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկ չի եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 68, դեմ՝ 24:

Այսպես, Եղիշե Սողոմոնյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ: Հիշեցնենք, որ Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիրը»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի անդամն ընտրվել է գաղտնի քվեարկությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ