Հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.029.831 դրամի չափով

Աստղիկ Խաչատրյան 16.08.2021 - 10:42
16.08.2021 - 10:42 դիտում

Տեղեկատվություն 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ

17 ստուգում, որից՝

10-ը՝ շինարարություն

2-ը՝ ընդերքօգտագործում

2-ը՝ արտադրություն

2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ

1-ը՝ ձկնաբուծարան

Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.900.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.029.831 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական:

Ավարտվել է նախկինում իրականացված 2 դիտարկում, տրվել է խախտումները վերացնելու 1 նախազգուշացում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ