Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

23.06.2024 - 15:13 դիտում

Երևան քաղաքում հունիսի 23-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 24-ին և 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ  և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 23-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Երեկոյան ժամերին, Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ