Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

5.03.2023 - 15:20 դիտում

Հանրապետության տարածքում մարտի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 7-10 մ/վ, մարտի 5-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ, 6-ին՝ 27-32 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ