Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

11.02.2024 - 14:55 դիտում

Երևանում փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-16-ին սպաավում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 13-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ