Հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ ստացվել է 23 ահազանգ

Աստղիկ Խաչատրյան 25.08.2021 - 08:35
25.08.2021 - 08:35 դիտում

Օգոստոսի 23-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1 հա, Ավան վարչական շրջանում՝ 4500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ,

Արագածոտնի մարզի Արագած գյուղում՝ 10 հա,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 700 քմ, Ազատաշեն գյուղում՝ 4000 քմ, Արարատ-Վեդի ավտոճանապարհին՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 5000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 13.4 հա, Սոլակ գյուղում՝ 3000 քմ, Պտղնի գյուղում՝ 1000 քմ, Քասախ գյուղում՝ 1000 քմ, Պռոշյան գյուղում՝ 200 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3000 քմ,

Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ 2 հա,

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում՝ 2․2 հա, Կողբ գյուղում՝ 700 քմ, Պառավաքար գյուղում՝ 3000 քմ,

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 700 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 32,40 հա:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ