Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

12.11.2023 - 16:11 դիտում

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 12-ին ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ին հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում` 

Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ:

Նոյեմբերի 12-13-ին օդի ջերմաստիճանը  աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ