Հանրապետության որոշ հատվածներում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով, ամպամածությունը՝ նոսրացել

Աստղիկ Խաչատրյան 16.01.2025 - 19:52
16.01.2025 - 19:52 դիտում

Այսօր ցերեկային ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ինչի արդյունքում նշված գոտիներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով, և դիտվել է ամպամածության էական նոսրացում: Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Ըստ կանխատեսումների առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ