Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն

15.02.2025 - 14:05 դիտում

Երևան քաղաքում փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 19-20-ին սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 18-ի ուշ երեկոյան, 19-ին՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։

Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևելյան 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ , 20-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ