«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ

Աննա Կոստանյան 18.09.2023 - 12:58
18.09.2023 - 12:58 դիտում

«Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ հայտարարել է, որ պահանջում է վերահսկողական ֆունկցիաները հանձնել իր կուսակցությանը։

Նա կոչ է արել ընդդիմադիր թեկնածուներին՝ Հայկ Մարությաին և Անդրանիկ Թևանյանին միավորվել։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի, նախնական տվյալներով Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը»․ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»:

Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել 4 տոկոսի շեմը: Ըստ նախնական տվյալների Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝ ՔՊ – 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն» 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»-ը՝ 7 մանդատ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ