Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից

Աննա Կոստանյան 29.11.2024 - 13:14
29.11.2024 - 13:14 դիտում
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ արձագանքելով սոցցանցերում տարածված մի տեսանյութին, որում ավտոբուսի վարորդը հանդիպակաց գոտիով է երթևեկում:
«Երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։
Տեղեկացնում եմ, որ նշված վարորդը ազատվել է աշխատանքից»,- գրել է նա։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ