Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև մշակույթի և արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան

Աննա Կոստանյան 6.04.2022 - 13:53
6.04.2022 - 13:53 դիտում

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած  հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասել է, որ մեր երկրները, պահպանելով դրանց դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգանում են ոչ միայն քաղաքական և տնտեսական ուղղություններով, այլև մշակույթի ու արվեստի ոլորտներում:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բարեկամական  հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ և կարևոր դրական փոփոխություններ կան:

Միջոցառմանը հնչել են հայ և ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ցուցադրվել են արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային արխիվի, հայկական «Արմենպրես» և ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունների արխիվից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ