Հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերի քաղաքականացումն անընդունելի է. Միրզոյան

Աննա Կոստանյան 17.06.2022 - 15:33
17.06.2022 - 15:33 դիտում

Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնք քաղաքականացումն անընդունելի է: Այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Անընդունելի է նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը:

Կարծում ենք, որ այս՝ հումանիտար և մարդու իրավունքներին վերաբերող հարցերում Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության համապատասխան մարմինները և ղեկավարները պետք է առավել հաստատակամ գտնվեն և հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը, մարդու իրավունքների հանձնակատարի՝ նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները»,- ասաց Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ