Հայ ռազմագերիներին նվաստացնելն ու սպանելը հանցագործություն են. ԱՀ ՄԻՊ-ը փաստերով է խոսում

Հրաչ Սահակյան 15.10.2020 - 21:11
15.10.2020 - 21:11 դիտում

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի էջում անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիներին նվաստացնելու և սպանելու փաստին: Տեսանյութը հրապարակել էին ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում և սպանում արցախցի ռազմագերիներին, որոնցից մեկը տարեց քաղաքացիական անձ է:

Մենք արդեն ունենք այսպիսի հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է: Ահա ապացույցը՝ ադրբեջանական աղբյուրով»,- գրել է Բեգլարյանը՝ հրապարակելով փաստը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ