Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

23.03.2025 - 10:35 դիտում

2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ:

Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 7 խաղափուլից հետո գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 5.5 միավոր և կիսում է 4-14-րդ հորիզոնականները:

Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը և միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը ու Արթուր Դավթյանը ունեն 4 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանն ունի 3.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 2.5 միավոր:

Հաջորդ խաղափուլը կմեկնարկի մարտի 23-ին, Հայաստանի ժամանակով 17:00-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ