Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել

Աստղիկ Խաչատրյան 18.04.2025 - 22:10
18.04.2025 - 22:10 դիտում

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլում Հայաստանի հավաքականի անդամները փայլուն արդյունքներ են գրանցել՝ նվաճելով երեք մեդալ:

Օղակների վարժության եզրափակչում Վահագն Դավթյանը 14.333 միավորով արժանացել է արծաթե մեդալի, իսկ Արթուր Ավետիսյանը՝ 14.200 միավորով՝ բրոնզե մեդալի։

Ավելի վաղ նժույգ թափերում հանդես եկած Համլետ Մանուկյանը 14.700 միավորով դարձել էր ոսկե մեդալակիր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ