ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հայ լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի լուսանկարները Հայաստանի կենսաբազմազանության մասին մեկ շաբաթ շարունակ ներկայացվելու են Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: