Հայ-թուրքական սահմանում անհետացած թուրք երիտասարդի դին հայտնաբերվել է Արաքս գետում

Աստղիկ Խաչատրյան 14.04.2025 - 19:28
14.04.2025 - 19:28 դիտում

Արաքս գետում հայտնաբերվել է Թուրքիա-Հայաստան սահմանի Իգդիրի հատվածում ապօրինի ճանապարհով սահմանը հատելու փորձ կատարելու ընթացքում անհետացած երիտասարդ 28 տարեկան Իսմայիլ Ադիրի դին:

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիա-Հայաստան սահմանի Իգդիրի հատվածում ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս երիտասարդներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է: Կասկածներ կային, որ սահմանն անցնելու փորձի ժամանակ նա ընկել է Արաքս գետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ