Հայ դատի հանձնախումբը հայտնել է Greenberg Traurig ընկերության կողմից Թուրքիայի հետ կապերը խզելու մասին

Հրաչ Սահակյան 7.11.2020 - 00:26
7.11.2020 - 00:26 դիտում

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը հայտնել է Greenberg Traurig իրավաբանական և  լոբբիստական ընկերության կողմից Թուրքիայի կառավարության հետ կապերը խզելու մասին, որը տեղի է ունեցել ամերիկահայ ակտիվիստների ճնշման ներքո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբը, վկայակոչելով իր աղբյուրը, նշում է, որ այս շաբաթ ընկերությունը ներքին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին դադարեցրել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը նույնպես չի պատասխանել հարցմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ