Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը

18.08.2024 - 11:37 դիտում

Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը:

Այն մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Այս օրը մարդիկ եկեղեցի օրհնության են բերում տարվա մեջ առաջին անգամ քաղված խաղողը: Ըստ ավանդույթի` խաղողը չի կարելի ճաշակել, քանի դեռ այն օրհնված չէ։ Խորհրդանշական ձևով` խաղողի օրհնությամբ նաև տարվա ամբողջ բերքն է օրհնվում։ Նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ