Հայ Առաքելական Եկեղեցին ինձ համար և իմ ընտանիքի համար սրբություն է. Փաշինյան

16.07.2025 - 13:02 դիտում

Ես չեմ կարող արշավ ծավալել Եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, հետևաբար մենք չենք կարող արշավել Եկեղեցու դեմ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, ինչ մենք անում ենք, հանուն Եկեղեցու է… և եթե Եկեղեցին մեզ համար սրբություն չլիներ, մենք ուղղակի կարող էինք բացարձակապես անտարբեր գտնվել այն կործանարար ընթացքի նկատմամբ, որը տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցում, առավել ևս այն պայմաններում, երբ Եկեղեցու գործելակերպն ուղիղ վնաս է հասցնում հենց Եկեղեցուն:

Նկատի ունեմ՝ եթե Հայ Առաքելական Եկեղեցին ինձ համար սրբություն չլիներ, կարող էի ուղղակի որևէ ուշադրություն չդարձնել այդ բանի վրա, և ընդհակառակը՝ Եկեղեցու նկատմամբ իմ՝ որպես հավատավոր հետևորդի վերաբերմունքն է, որ ինձ ստիպում է Հայ Առաքելական Եկեղեցու և Մայր Աթոռի նորոգման այս անհրաժեշտության և անխուսափելիության մասին բարձրաձայնել:

Իսկ այդ օրակարգը, ես համոզված եմ, ՀՀ-ում կիսում են բազմաթիվ մարդիկ, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների ամբողջ բանակը, որովհետև եթե որևէ մեկը Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ է, չի կարող անտարբեր հետևել Եկեղեցու անկմանը»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ