Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը

Աննա Կոստանյան 27.05.2021 - 13:42
27.05.2021 - 13:42 դիտում

Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի 101 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակում ընդգրկված են, մասնավորապես, Լևոն Զուրաբյանը, Ինեսսա Գաբայանը, Հայկ Մաղաքելյանը, Բագրատ Ասատրյանը, Աննա Գևորգյանը, Արման Մուսինյանը, Սամվել Աբրահամյանը, Կարինե Յարալյանը, Գրիգոր Գրիգորյանը, Արամ Մանուկյանը, Տաթևիկ Զորյանը և Տիգրան Պասկևիչյանը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախընտրական ցուցակների ներկայացման վերջին օրը մայիսի 26-ին էր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ