Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ. Պուտին

Աստղիկ Խաչատրյան 16.09.2022 - 21:12
16.09.2022 - 21:12 դիտում
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, դա սահմանի այլ հատվածում էր՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովի ավարտին կայացած ասուլիսի ընթացքում: «Ցավում ենք դրա համար և, իհարկե, զոհերի համար: Սակայն առաջին հերթին հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ այդ սրացումը տեղայնացնել»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բավական ներուժ ունի կարգավորմանը նպաստելու համար:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ