Հայ-ադրբեջանական պայմանավորվածությունը՝ տարածաշրջանի զարգացման երաշխիք․ Էյվինդ վան Պետերսոն

21.04.2024 - 20:34 դիտում

«Նորվեգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու պայմանավորվածությունը», X-ի միկրոբլոգում գրել է Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարը։

«Մենք հուսով ենք, որ շուտով առաջընթաց կտեսնենք այս կարևոր աշխատանքում, որը կնպաստի երկու երկրներին և տարածաշրջանի զարգացմանը»,- նշել է Էյվինդ վան Պետերսոնը։

Հիշեցնենք՝ օրերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին  տեղի է ունեցել երկրի  պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ