Հայտնի է Շիրակի մարզում վթարի հետևանքով երեկ հիվանդանոցում մահացած անձի ինքնությունը

Աննա Կոստանյան 25.08.2023 - 17:29
25.08.2023 - 17:29 դիտում

2023 թ. օգոստոսի 14-ին հաղորդվել էր Երևան-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Օգոստոսի 24-ին՝ ժամը 12.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնել են, որ Երևանի բնակիչ, 23-ամյա Էդուարդ Քոլոյանը մահացել է: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով զոհվել էր 11 քաղաքացի:

«ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ