Հայտնի է դարձել Տոկաևի և Ղազախստանի պաշտոնանկ արված վարչապետի միջև կոնֆլիկտի պատճառը

5.02.2024 - 20:49 դիտում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ կառավարություն փոխելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետության ղեկավարի տնտեսական ծրագիրը չի իրականացվում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Տոկաևը լուծարել է Ղազախստանի կառավարությունը՝ վարչապետ Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ։ Նախարարների կաբինետը չի ապահովել Ղազախստանի նախագահի կողմից առաջ քաշված նպատակների իրականացումը, որոնք առնչվում են երկրի արդյունաբերականացմանն ու տնտեսական աճ ապահովելուն։

2023 թվականի սեպտեմբերի սկզբին Ղազախստանի ղեկավարը նույնպես զանգվածային վերադասավորումներ էր իրականացրել նախարարների կաբինետում։ Արդյունքում կառավարության որոշ անդամներ փոխեցին պաշտոնները, մի մասն էլ զրկվեց աշխատանքից։

Նախորդ տարվա դեկտեմբերին ԵԱՏՄ երկրներից Ղազախստանում գրանցվել է ռեկորդային գնաճ։ Եթե ​​նոր կառավարությանը հաջողվի գոնե կասեցնել բնակարանային-կոմունալ ծառայությունների վատթարացող վիճակը և նվազեցնել գնաճը, ապա դա արդեն կհամարվի լուրջ առաջընթաց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ