Հայտնի է՝ երբ Երևան կժամանի Մինվոդիի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը

Աստղիկ Խաչատրյան 17.01.2025 - 21:42
17.01.2025 - 21:42 դիտում

Մինվոդիի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը Երևան կժամանի տեղական ժամանակով 23:25-ին՝ նախատեսված 16:30-ի փոխարեն:

Այս մասին տեղեկատվություն է առկա «Զվարթնոց» օդանավակայանի կայքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Միներալնիե Վոդի» օդանավակայանում՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ