Հայտնի են Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրության առաջին արդյունքները

26.10.2024 - 23:31 դիտում

«Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ ստացել է երկրի խորհրդարանի 150 մանդատից 90-ը։

Հայտնի են դարձել ԿԸՀ առաջին տվյալները՝ տեղամասերի 69 տոկոսից ստացված տվյալների մշակումից հետո։ Ըստ դրանց՝ իշխող կուսակցությունը 52․98 տոկոսով առաջին տեղում է։ Քվեարկությանը ընտրողների մասնակցությունը կազմել է 58,94 տոկոս։

Իշխող «Վրացական երազանք»-ի կողմնակիցները քվեարկության ավարտից հետո Թբիլիսիի կենտրոնում՝ Խորհրդարանի շենքի առջև, կազմակերպել են ավտոերթ։

Վրաստանի ԿԸՀ նախագահը երկրում կայացած խորհրդարանի ընտրությունը կայացած է համարել։

Վրաստանում ընդդիմությունը Խորհրդարանի ընտրության արդյունքում ստացել է ձայների ավելի քան 38 տոկոսը։ Այդ մասին են վկայում տեղամասերի ավելի քան 97 տոկոսից ստացված տվյալները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ